Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին (տեսանյութ):

Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում իսպանացիները սեփական խաղադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացել է Լամին Յամալը, որը ևս մեկ գոլ խփել է երկրորդ խաղակեսում՝ դառնալով դուբլի հեղինակ:

Նախորդ խաղում 19-ամյա ֆուտբոլիստը երկրորդ րոպեին գրավել էր նաև Անգլիայի հավաքականի դարպասը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment