Վարդևանյան․ ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (PAN.am)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԵԽԽՎ-ի արձանագրած խնդիրներին։

Նա նշել է, որ արձանագրվել են նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն։

«Իրավունքը եթե գերակայի, այս խնդիրները չեն լինի, իսկ իրավունքը պետք է գերակայի: Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի»,-գրել է նա:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր:

Leave a comment