«ԽՍՀՄ տարիներին «ՑեԿա»-ի պլենումների ելույթներում մի պարբերություն պարտադիր պետք է Դաշնակցության մասին լիներ, որ չլիներ, շեֆը կջղայնանար: Հիմա ես հասկանում եմ, որ իշխանական բոլոր պատգամավորները պարտավորված են Դաշնակցության մասին մի բան ասել»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«…Հիմա ի մի եկեք ու հասկացեք մի բան, Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար և այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է»,- հավելեց նա: