ԱՄՆ-ն ռազմավարական պահուստից կհանի 40 մլն բարել նավթ

https://arm.sputniknews.ru/20260929/amn-n-razmavarakan-pahustic-khani-40-mln-barel-navt-107475860.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_1e132c7b5575035bd4c433adbcc4aaa0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նավթ, ամն

Բաժանորդագրվել

Նավթը կմատակարարվի Տեխասում տեղակայված Bryan Mound և Big Hill պահեստարաններից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները մտադիր են ռազմավարական պահուստից հանել 40 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը։

«ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր Ռազմավարական նավթային պահուստի նախագծերի իրականացման վարչությունը (SPRPMO) հայտարարում է մինչև 40 000 000 բարել հում նավթի փոխանակման (փոխառությամբ տրամադրման) հայտերի հավաքագրում»,-ասված է գերատեսչության մրցույթի փաստաթղթում։

Նշվում է, որ նավթի փոխանակման գործարքով հետաքրքրված ընկերությունների հայտերի ընդունումը բաց է մինչև հոկտեմբերի 6-ը։

Նավթը կմատակարարվի Տեխասում տեղակայված Bryan Mound և Big Hill պահեստարաններից՝ յուրաքանչյուրից 20-ական միլիոն բարել, 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Նավթի վերադարձը պահուստ նախատեսված է 2027 թվականի հուլիսից մինչև 2029 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ ԱՄՆ նավթի ռազմավարական պահուստը հասել էր 1982 թվականի հոկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակի՝ սեպտեմբերի 25-ին նվազելով մինչև 283,8 միլիոն բարել։

Leave a comment