Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին

https://arm.sputniknews.ru/20260929/turqiaji-fvondajin-shukaji-tshgnazhami-fvonin-erdvoghany-zgushacrel-e-kvosht-mijvocarumneri-masin-107474824.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a9cce29389ccec7fab1acf87f19eda16.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա

Բաժանորդագրվել

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ֆոնդային բորսայում տեղի ունեցած անկումը հետաքննելու նպատակով պետական վերահսկողության խորհուրդ ստեղծելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սեպտեմբերի սկզբին Ստամբուլի բորսայի BIST 100 հիմնական ֆոնդային ինդեքսը կորցրել էր ավելի քան 8%, ինչը անցյալ տարվա մարտից ի վեր ամենամեծ շաբաթական անկումն էր։ Անկման պատճառ էին դարձել ներդրումային ֆոնդերի խնդիրները։

«Թուրքիայի իշխանությունները կարևոր որոշումներ են կայացրել նախօրեին կայացած կառավարության նիստում, ինչպես նաև այսօր անցկացված ընդլայնված խորհրդակցության ժամանակ․․․ Մենք հստակ սահմանել ենք ձեռնարկվելիք քայլերը և ձևավորել ենք մեր ճանապարհային քարտեզը․ փոխնախագահի գլխավորությամբ կստեղծվի վերահսկողության խորհուրդ»,–ասել է Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով կուսակիցների առջև։

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները «հանդուրժողականություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր աչք ունեն պետության և ժողովրդի գույքի վրա»։

Միևնույն ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ կուսակցական պատկանելությունը չի կարող հիմք ծառայել պետական կամ հանրային գույքի հետ կապված խախտումների նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի համար։

Նշենք, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է իրականացնում կապիտալի շուկայում գործարքների առնչությամբ։ Ձերբակալությունների նոր ալիքը դարձել է լայնամասշտաբ հետաքննության հերթական փուլը, որը վերջին շաբաթներին հանգեցրել է մի շարք ներդրումային և կառավարող ընկերությունների ղեկավարների ձերբակալությանն ու կալանավորմանը։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ ավելի վաղ որոշվել էր լուծարել յոթ կառավարող ընկերությունների պատկանող 131 ֆոնդ։ Այդ ֆոնդերում հաշվառված էր շուրջ 456 հազար առանձին ներդրող, իսկ ակտիվների համախառն ծավալը մոտենում էր 18 միլիարդ դոլարին։

Leave a comment