Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Քաղաքականություն

29.09.2026 | 21:05

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։

Վարչության որոշմամբ Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը։

Քննարկվել են ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորմանն առնչվող, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր։

Leave a comment