ՀՀ-ում վաճառվող բենզինն ու դիզվառելիքը ամենաթանկն են տարածաշրջանում. Թավադյան

https://arm.sputniknews.ru/20260929/hh-um-vatsharvvogh-benzinn-u-dizvareliqy-amenatankn-en-taratsashrjanum-tavadjan-107447536.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107380027_0:0:2560:1920_1920x0_80_0_0_94304c9c19775e7ff1866718cd78af9b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղասի թավադյան, վառելիք, դիզվառելիք, բենզին, գնաճ, գներ

աղասի թավադյան, վառելիք, դիզվառելիք, բենզին, գնաճ, գներ

Բաժանորդագրվել

Տնտեսագետ Աղասի Թավադյանի կանխատեսմամբ` դիզվառելիքի թանկացումը աննախադեպ գնաճի է բերելու տնտեսության բոլոր ճյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Նույնիսկ եթե նավթի համաշխարհային շուկան հանդարտվի, հայաստանյան շուկայում հավելյալ 4-5 ամիս ժամանակ պիտի անցնի, որպեսզի վառելիքի գները սկսեն նվազել, Sputnik Արմենիային ասել է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` ընդգծելով, որ բենզինի ու դիզվառելիքի գները Հայաստաում ամենաբարձրն են տարածաշրջանում, շուկան էլ այս պահին շոկի մեջ է։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումը»՝ 620, դիզվառելիքը՝ 710 դրամով։ Մինչդեռ սեպտեմբերի սկզբին դրանք համապատասխանաբար արժեին 550, 580 ու 650 դրամ։

«Շատերը կարծում են, որ Հայաստանում կա օլիգոպոլիկ համաձայնություն, ըստ որի ներքին խաղացողները որոշում են գները բարձրացնել։ Դա այդպես չէ։ Մենք բավականին մրցունակ շուկա ունենք, և երբ համաշխարհային գները բարձրանում են, մեզ մոտ էլ են մի քանի ամիս հետո բարձրանում։ Որովհետև ի սկզբանե նավթը որոշ գնով ձեռք են բերում, մինչև վերամշակվում է, գալիս Հայաստան, մի քանի ամիս ժամանակ է անցնում։ Ու, եթե նույնիսկ այս պահին իրավիճակը հանդարտվի, և աշխարհում նավթամթերքի գներն իջնեն, էլի մի 4-5 ամիս պետք է անցնի, որ այս բարձր գները «հանդարտվեն»»,– ասում է Թավադյանը։

Իսկ գների աճի հիմնական պատճառն, ըստ նրա, պայմանավորված է վառելիքի ներկրման շուկայի տրանսֆորմացիայով. եթե նախկինում բենզինի մոտ 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս Ռուսաստանից, ապա այսօր Ռուսաստանն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ։ Ծագման երկրների շարքում ՌԴ–ն հիմա երկրորդ տեղում է Բուլղարիայից հետո։ 2026 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով` ՌԴ-ից ՀՀ է ներկրվել բենզինի ընդամենը 20 տոկոսը և դիզվառելիքի 32 տոկոսը։

Աղասի Թավադյանի դիտարկմամբ` 2023թ–ից ի վեր Ռուսաստանից ներկրվող հեղուկ վառելիքի տեսակարար կշիռը հայաստանյան շուկայում տարեցտարի կրճատվում է` իր տեղը զիջելով սևծովյան ավազանի երկրներից մատակարարվող վառելիքին։

Կարևոր մեկ հանգամանք ևս. ԵԱՏՄ համաձայնագրով ՌԴ–ից վառելիքը Հայաստան ներկրվում է առանց մաքսատուրքի, սևծովյան երկրներից այն ձեռք է բերվում միջազգային` եվրոպական շուկայի գներով։

«Սա կհանգեցնի նրան, որ բենզինի և դիզվառելիքի գներն առաջիկայում էլ ավելի կբարձրանան մեր շուկայում։ Սա մտահոգիչ է, որովհետև դիզվառելիքը հանդիսանում է տնտեսության համար հիմնական շարժիչ ուժը։ Եթե սովորական քաղաքացիները կարող են իրենց մեքենաները, ասենք, հեղուկ գազի փոխել, ապա տրակտորները, գյուղատնտեսական, շինարարական տեխնիկան, բեռնափոխադրումները ամբողջությամբ դիզվառելիքով են աշխատում։ Եվ դրա թանկացումն աննախադեպ գնաճի է բերելու նաև տնտեսության մնացած բոլոր ճյուղերում»,– նշում է Թավադյանը։

Հիշեցնենք` 2026 թվականի սկզբին Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներ են իրականացվել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարին հայտարարել էր, որ ավելի էժան ադրբեջանական բենզինի մատակարարումների ավելացումը կարող է նպաստել ներքին շուկայում գների կայունացմանը։

Leave a comment