Իրանը պատրաստ է միջուկային հարցը քննարկել միայն մի շարք պայմանների կատարումից հետո. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Իրանական դիվանագիտության աղբյուրը նշել է, որ ներկայում Թեհրանը որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ միջուկային դոսյեի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ կլինի միջուկային թեման քննարկել միայն Հորմուզի նեղուցի հարցի լուծումից և ԱՄՆ-ի շրջափակման վերացումից հետո։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրանական դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով՝ Իրանի առաջարկները, որոնք փոխանցվել են ԱՄՆ-ին և բաղկացած են յոթ կետից, չեն պարունակում որևէ միջուկային պարտավորություն և չեն ենթադրում միջուկային դոսյեի «բացում» այսօրվա պայմաններում:

«Իրանական կողմը կհամաձայնի քննարկել միջուկային թեման միայն Հորմուզի նեղուցի, տնտեսական շրջափակման և պատերազմի լիակատար ավարտի հետ կապված պայմանավորվածությունների առաջին փուլի իրականացումից հետո», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում։

«Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։ Այս պահին Իրանի միջուկային դոսյեի շուրջ ոչ մի բանակցություն կամ անուղղակի երկխոսություն չկա», – ասել է աղբյուրը։

Leave a comment