https://arm.sputniknews.ru/20260929/hnaravvor-e-sitsinpiny-qajler-dzernarki-putini-ev-trampi-het-handipman-hamar-ushakvov-107472354.html
Հնարավոր է` ՍիԾինփինը քայլեր ձեռնարկի Պուտինի և Թրամփի հետ հանդիպման համար. Ուշակով
Հնարավոր է` ՍիԾինփինը քայլեր ձեռնարկի Պուտինի և Թրամփի հետ հանդիպման համար. Ուշակով
Sputnik Արմենիա
Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի ԱԽՏՀ գագաթնաժողովը։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T20:32+0400
2026-09-29T20:32+0400
2026-09-29T20:33+0400
յուրի ուշակով
սի ծինփին (չինաստանի նախագահ)
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_0:54:3010:1747_1920x0_80_0_0_a7c6574a07b91ca261a028d10111d0c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քայլեր կձեռնարկի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ հնարավոր եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:«Ակնհայտ է, որ մենք կմասնակցենք, ինչպես և նախատեսվում էր։ Այնպես որ, եթե այնտեղ լինի նաև ԱՄՆ նախագահը, ապա կարծում եմ, որ այդ միջոցառման հյուրընկալողը՝նախագահ Սի Ծինփինը, հավանաբար, ինչ-որ քայլեր կձեռնարկի եռակողմ հանդիպման հնարավոր կազմակերպման ուղղությամբ», – ասել է Ուշակովը «Վեստիի» լրագրող ՊավելԶարուբինին։Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ տրամադրված է մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին։ Նա նաև վերստին ընդգծել էր, որ միջոցառմանը իր մասնակցությունը կախված կլինի Ռուսաստանի ներքին իրավիճակից: Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ներկա գտնվել Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_106:0:2837:2048_1920x0_80_0_0_e1085e49dbaee5465d66e52a46906227.jpg.webp
յուրի ուշակով, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
յուրի ուշակով, սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի ԱԽՏՀ գագաթնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քայլեր կձեռնարկի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ հնարավոր եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:
«Ակնհայտ է, որ մենք կմասնակցենք, ինչպես և նախատեսվում էր։ Այնպես որ, եթե այնտեղ լինի նաև ԱՄՆ նախագահը, ապա կարծում եմ, որ այդ միջոցառման հյուրընկալողը՝նախագահ Սի Ծինփինը, հավանաբար, ինչ-որ քայլեր կձեռնարկի եռակողմ հանդիպման հնարավոր կազմակերպման ուղղությամբ», – ասել է Ուշակովը «Վեստիի» լրագրող ՊավելԶարուբինին։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ տրամադրված է մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին։ Նա նաև վերստին ընդգծել էր, որ միջոցառմանը իր մասնակցությունը կախված կլինի Ռուսաստանի ներքին իրավիճակից: Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ներկա գտնվել Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին: