https://arm.sputniknews.ru/20260929/hajastanin-petq-e-khaghaghutjun-mekic-aveli-erashkhavvorvov-tigran-abrahamjan-107456551.html
Հայաստանին պետք է խաղաղություն` մեկից ավելի երաշխավորով. Տիգրան Աբրահամյան
Հայաստանին պետք է խաղաղություն` մեկից ավելի երաշխավորով. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T20:01+0400
2026-09-29T20:01+0400
2026-09-29T20:02+0400
տեսանյութեր
տիգրան աբրահամյան
տիգրանաշեն
հայաստան
ադրբեջան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107457091_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fae65a047adfdcf555968f8d2cb35ade.jpg.webp
Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, իսկ արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի հավասարակշռված դիվանագիտությունը։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։«Հայաստանին պետք է ընդհանուր խաղաղություն՝ երաշխավորներով, մեկից ավելի երաշխավորով, ինչպես որ նշել ենք։ Եվ միջազգային գերտերություններն այդ դերը կարող են ստանձնել»,- ասում է Աբրահամյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։«Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»,- նշում է նա։Անդրադառնալով Արարատի մարզի Տիգրանաշեն գնակավայրի զարգացմանը և հայկական մնալուն` Աբրահամյանն ընդգծում է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։Պատգամավորը հիշեցնում է` Տիգրանաշենը ՀՀ–ի մաս է՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի։ Գտնվում է Երևան-Վայոց Ձոր, Երևան-Սյունիք, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի ամենաբանուկ հատվածներից մեկում:«Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով Հայաստանի Հանրապետության բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս, չեն հիշում, այ երբ իրենց ձեռք է տալիս, այդ օրենքի մասին հիշում են, հիմա ոչ ոք այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով չի ուզում հիշել»:Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է` Տիգրանաշենը ապրելու է, Տիգրանաշենը լինելու է, մնալու է հայկական, և իրենց խմբակցությունն ամեն ինչ այդ ուղղությամբ անելու է։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
տիգրանաշեն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107457091_222:0:1662:1080_1920x0_80_0_0_8f7eba1ae9ec7b34092074b0a0f54471.jpg.webp
տեսանյութեր, տիգրան աբրահամյան, տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
տեսանյութեր, տիգրան աբրահամյան, տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։
Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, իսկ արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի հավասարակշռված դիվանագիտությունը։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանին պետք է ընդհանուր խաղաղություն՝ երաշխավորներով, մեկից ավելի երաշխավորով, ինչպես որ նշել ենք։ Եվ միջազգային գերտերություններն այդ դերը կարող են ստանձնել»,- ասում է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի։
«Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»,- նշում է նա։
Անդրադառնալով Արարատի մարզի Տիգրանաշեն գնակավայրի զարգացմանը և հայկական մնալուն` Աբրահամյանն ընդգծում է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։
«Տիգրանաշենը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ բնակավայր, պետք է զարգանա»,- ասում է նա՝ հավելելով, որ նախատեսվում է բնակավայրում խաղահրապարակ կառուցել, գյուղատնտեսական շուկա հիմնել և տրանսպորտային միջոց ձեռք բերել՝ երեխաներին հարևան բնակավայրի դպրոց տեղափոխելու համար։
Պատգամավորը հիշեցնում է` Տիգրանաշենը ՀՀ–ի մաս է՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի։ Գտնվում է Երևան-Վայոց Ձոր, Երևան-Սյունիք, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի ամենաբանուկ հատվածներից մեկում:
«Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով Հայաստանի Հանրապետության բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս, չեն հիշում, այ երբ իրենց ձեռք է տալիս, այդ օրենքի մասին հիշում են, հիմա ոչ ոք այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով չի ուզում հիշել»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է` Տիգրանաշենը ապրելու է, Տիգրանաշենը լինելու է, մնալու է հայկական, և իրենց խմբակցությունն ամեն ինչ այդ ուղղությամբ անելու է։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։