Հայտնի է դժբախտ պատահարի հետևանքով մահացած հայ կռունկավարի ինքնությունը

Բաժանորդագրվել

Նշենք, որ մյուս 2 մահացածներն էլ Իրանի քաղաքացիներ էին:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Defanse Housing» բնակելի համալիրի շինհրապարակում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը հայտնի է, նա 37–ամյան Անդրանիկ Ա–ն է: Տեղեկությունը հայտնում է news.am կայքը:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է: Sputnik Արմենիայի տեղեկություններով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ էին, իսկ մեկը՝ կռունկավարը՝ ՀՀ քաղաքացի: Վերջինը 37 տարեկան էր:

«Կռունկավարը 37-ամյա Անդրանիկ Ա.–ն է։ Հավաքվածները նշում են, որ նա վերջերս էր ամուսնացել»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:

Տիչինայի փողոցում փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում դիերը դուրս բերելու համար

Leave a comment