Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ

Հասարակություն

29.09.2026 | 19:13

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Հաղթանակ թաղամասում բնակվող 54-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են շուրջ 2,5 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութի իրացմանն առնչվող այլ իրեր։

Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է, ինչից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել են երկու էլեկտրական կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ տարաներ, կանեփի սերմերով լցված տարաներ, սպիտակ լուծույթով մեկ տարա և շուրջ 2,5 կիլոգրամ մարիխուանա։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Հանգամանքները պարզվում են։

Leave a comment