Ո՞վ պետք է սրա ձեռքը բռնի․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի և իրենց ներկայացված մեղադրանքի մասին

https://arm.sputniknews.ru/20260212/vov-petq-e-sra-dzerqy-brni-bagrat-srbazany-pashinjani-ev-irenc-nerkajacvats-meghadranqi-masin-98741597.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9b0e45fe7ff5ff62ddce67cabe0bb03a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բագրատ սրբազան, դատարան, նիկոլ փաշինյան

հայաստան, բագրատ սրբազան, դատարան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Բագրատ սրբազանը նշեց, որ ՀՀ-ում քննիչները թրաֆիքինգի են ենթարկվում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր և 17 անձանց գործով դատական նիստի ժամանակ քննադատեց ՀՀ իշխանությանը և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Վստահ կարող եմ ասել՝ ՀՀ իշխանությունները չեն հարգում դատարանը։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, դրա տրամաբանական շարունակությունն արտահայտվում է դատարանի նկատմամբ, ոչ թե դատարանում»,- ասաց Բագրատ սրբազանն իր ելույթում։

Նա մեջբերեց մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հնչեցրած խոսքերը. «Ոչ ոք չի ասում՝ ոնց կարող է հոգևորականը պլանավորել, որ ՀՀ մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցվի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի ու մարդկանց գնդակահարելու մասին խոսի»։ Նագրատ սրբազանը հավելեց` այս ամենը Փաշինյանը ռադիկալ իսլամիզմի է նմանեցրել։

«Սա ասում է մի մարդ, որն իր վարքով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաներն էլ չասեմ։ Մեզ մեղադրում է գործակալ լինելու մեջ մի մարդ, որի խմբակում անուն-ազգանունով գործակալ կա, ինչը չի հերքվել։ Մեզ մեղադրում է, թե ժողովուրդը մերժել է, բայց ժողովրդին դու ռմբահարեցիր։ Վերջիվերջո մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախն է հանձնել, վաճառել ու բազմաթիվ զոհերի, անհետ կորածների ու վիրավորների պատճառ է դարձել, իսկ Հայաստանը դարձել է էքսպերիմենտների օջախ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց՝ վերը նշված որևէ հանգամանքի որևէ մեկը չի արձագանքում՝ ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ էլ որևէ այլ կառույցի ներկայացուցիչ։ Շեշտեց՝ ամիսներ տևող դատավարության ընթացքում ինքը բազմիցս պնդել է ներկայացնել ամբողջ ձայնագրությունը, ոչ թե կտրված հատվածներ, որպեսզի պարզ լինի, թե ինչ կոնտեքստում է ասվել «մարդ գնդակահարելու» արտահայտությունը։ Բագրատ սրբազանի խոսքով՝ հանրային մեղադրողները նույնիսկ չեն էլ ցանկանում անդրադառնալ այդ հարցին։

«Ով պիտի սրա ձեռքը բռնի, պատվարժան դատարան։ Դուք մեզ ասում եք` քաղաքական տեքստեր մի ասեք, բայց այս գործի վերաբերյալ իրավական տեքստ չկա ասելու, բա ի՞նչ ասենք»,- ասաց բարձրաստիճան հոգևորականը։

Դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ սրբազանը նշեց, որ իր հարցերին չի պատասխանել, գիտի, որ չի էլ պատասխանելու։ Շեշտեց՝ դրա փոխարեն թրաֆիքինգի ենթարկվող քննիչներին ուղարկում է տարբեր մարդկանց տներ՝ զենք-զինամթերք փնտրելու։ Բագրատ սրբազանը սա ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանցանք որակեց։

Հոգևորականը վստահ չէ, որ Արթուր Պողոսյանը, Աննա Վարդապետյանը որպես վկա կգան դատարան և հարցերի կպատասխանեն։ Նա հայտարարեց՝ այս գործը կապ չունի ո՛չ ահաբեկչության, ո՛չ էլ ահաբեկիչների հետ, սա մեկ մարդու քմահաճույք է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ․)։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a comment