https://arm.sputniknews.ru/20260929/gazavvorvats-ympeliq-artadrvogh-54-ynkerutjunic-52-i-mvot-khakhtumner-en-hajtnabervel-satm-107456341.html
Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ն 39 տնտեսավարողի գործունեություն կասեցրել է։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T18:05+0400
2026-09-29T18:05+0400
2026-09-29T18:05+0400
գազավորված ըմպելիք
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խախտում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69104651_0:162:1600:1062_1920x0_80_0_0_b8dd8a45c0b154912a703feefea5ff25.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողներից միայն 2-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հավելելով, որ վերջին երկու ամսվա ընթացքում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում։Ըստ ՍԱՏՄ–ի` դրանցից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ և տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։Տեսչականմարմինը նշել է, որ 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։ ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Եվս 2-ի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։Խախտումներ, ըստ տեսչական մարմնի, չեն հայտնաբերվել միայն Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան ԱՁ-ին պատկանող «Նոր Գառնի» և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Առռոմա» ապրանքանիշերի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69104651_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2a5b674ff9fa6d309d8a4650c1deae3d.jpg.webp
գազավորված ըմպելիք, հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում
գազավորված ըմպելիք, հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խախտում
ՍԱՏՄ–ն 39 տնտեսավարողի գործունեություն կասեցրել է։
Ըստ ՍԱՏՄ–ի` դրանցից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ և տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։
Տեսչականմարմինը նշել է, որ 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։ ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Եվս 2-ի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։
Խախտումներ, ըստ տեսչական մարմնի, չեն հայտնաբերվել միայն Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան ԱՁ-ին պատկանող «Նոր Գառնի» և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Առռոմա» ապրանքանիշերի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում։