Ելք դեպի Թուրքիա և Ադրբեջան. Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մե

Ելք դեպի Թուրքիա և Ադրբեջան․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։

Ռուսաստանն ու Հայաստանը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ դրանք Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար։ Որոշումը կայացվել է հայկական կողմի դիմումից հետո, հայտարարել Է ՌԴ փոխվարչապետը: Երասխի և Ախուրյանի տարածաշրջանի երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 1,6 կմ և 12,4 կմ:

Բանակցությունների ընթացքում կսահմանվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները: Երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին հնարավորություն կտա ուղիղ երկաթուղային կապ հաստատել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիայի հետ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։

Leave a comment