26–ամյա իջևանցին վերցրել է մարդկանց բջջային հեռախոսները և վարկեր ձևակերպել նրանց անունով

Բաժանորդագրվել

Տուժածների մի մասը տեղյակ չի էլ եղել, որ իր անունով վարկ կա։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Իջևանի 26-ամյա բնակիչը մի խումբ անձանց անուններով վարկեր է ձևակերպել և հափշտակել մոտ 15 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Երիտասարդը, չարաշահելով մարդկանց վստահությունը, 15 անձանցից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար»,– ասված է հաղորդագրությունում։

Երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չի եղել, որ իր անունով ձևակերպված վարկ կա։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment