«Ռոսատոմի» ղեկավարն ու Փաշինյանը քննարկել են ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման առաջարկները

Նիկոլ Փաշինյան ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած առաջարկները։

Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է միջազգային գործընկերներից ստացված առաջարկների քննարկումները, և համապատասխան որոշումը կկայացվի մոտ ապագայում։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով ծախսերը, որակը, անվտանգությունը, ժամկետներն ու երաշխիքները։ Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին ներկայացրել է նոր ատոմակայանի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման հնարավոր մեխանիզմների մանրամասները՝ նշելով, որ հայկական կողմի հետ կառուցողական համագործակցություն ունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment