Հակահայկական նոր քարոզարշավ ՄԱԿ-ում. «Բաքվի նախաձեռնող խումբը» համաժողով է անցկացրել Նյու Յորքում

Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, «Բաքվի նախաձեռնող խմբի» կազմակերպմամբ տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված ադրբեջանցիների «վերադարձի իրավունքին»։ Ադրբեջանական կողմի կազմակերպած միջոցառմանը մասնակցել է շուրջ 50 ներկայացուցիչ 16 երկրից։

Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի տարածքում նախկինում բնակված ադրբեջանցիների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավական մեխանիզմները, միջազգային երաշխիքների ապահովումն ու համապատասխան մոնիթորինգի իրականացումը։ Բաքուն շարունակում է միջազգային հարթակներն օգտագործել Հայաստանի նկատմամբ տարածքային ու քաղաքական պահանջներ ձևակերպելու և սեփական ապատեղեկատվական թեզերն առաջ մղելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment