Միջազգային քրիստոնեական խոշոր կառույցը պահանջում է հետ կանչել Հայ եկեղեցու մասին զեկույցը

https://arm.sputniknews.ru/20260929/mijazgajin-qristvoneakan-khvoshvor-karujcy-pahanjum-e-het-kanchel-haj-ekeghecu-masin-zekujcy-107439301.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/1e/83543559_3:0:1247:933_1920x0_80_0_0_874825fd4037c4d845b8dfbfa5e9eb47.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, զեկույց, հհ կառավարություն, իշխանություն, ընդդիմություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

հայ առաքելական եկեղեցի, զեկույց, հհ կառավարություն, իշխանություն, ընդդիմություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Կազմակերպությունը դիմում է նաև ՀՀ–ի միջազգային գործընկերներին՝ պահանջելով ճնշում գործադրել կառավարության վրա՝ հարգելու ստանձնած միջազգային պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունն (CSI) ուսումնասիրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին զեկույցը և ամբողջությամբ մերժել այն: Այս մասին նշված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ։

«Զեկույցը մարտահրավեր է եկեղեցու ինքնավարության հաստատված սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային իրավունքով: Հակառակ այն ամենին, ինչ ասվում է զեկույցում, եկեղեցում առկա ճգնաժամը հենց կառավարության ձեռքի գործն է»,- նշված է կառույցի հայտարարության մեջ։

Նշվում է, որ պետությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ ձգտում է Ամենայն հայոց կաթողիկոսին և եկեղեցին վերահսկողության տակ պահել։ Հիշեցնում են, որ կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը շարադրված էր ՔՊ-ի նախընտրական ծրագրում, իսկ այժմ նաև ներառված է կառավարության ծրագրում։

Շեշտվում է՝ զեկույցն անկախ հետաքննության կամ որևէ անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այն պատրաստվել է վարչապետի անմիջական ցուցումով՝ իր մամուլի ծառայության կողմից։

«Կառավարության մամուլի ծառայությունն աստվածաբանության կամ կանոնական իրավունքի իրավասություն չունի, բայց դրա հեղինակներն ընտրողաբար մեջբերում են կանոնները և իրենց թույլ են տալիս արտահայտվել եկեղեցական հարցերի շուրջ: Այս պնդումներից մի քանիսն այնքան լուրջ են, որ դրանք պետք է քննվեն պատշաճ դատարանի կողմից, այլ ոչ թե արտացոլվեն խտրական արշավի շրջանակներում կառավարության կողմից հրապարակված քաղաքական փաստաթղթում»,- նշված է CSI-ի հայտարարության մեջ։

Անդրադարձ է արվում նաև կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ իրականացվող դատավարությանը, նշվում է, որ զեկույցը կազմվել է հիմնավորելու այն վճիռը, որը կայացվելու է դատարանի կողմից հետագայում։ Զեկույցը հիմնված է բամբասանքների, զրպարտությունների և ասեկոսեների վրա, որոնցից շատերը տարածվել են այն նախկին հոգևորականների կողմից, որոնք հեռացվել են ժամանակին եկեղեցուց, կաթողիկոսի հակառակորդներն են այլն։

Զեկույցում կաթողիկոսը մեղադրվում է քաղաքականությանը մասնակցելու մեջ։ CSI-ն հիշեցնում է, որ 2023թ-ին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց։ Նշում են՝ ի պաշտպանություն սգավոր և տեղահանված ժողովրդի հանդես գալն անօրինական քաղաքական գործունեություն չէ, այլ համապատասխանում է այն դերին, որը Սահմանադրությունը վերագրում է եկեղեցուն։
Պետությունը որևէ դերակատարություն չունի կաթողիկոսին հեռացնելու կամ փոխարինելու հարցում, այդ գործընթացը լիովին կարգավորվում է եկեղեցու կանոնական իրավունքով:

CSI -ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու ծրագրից և հարգել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությունը: Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին և ճնշում գործադրել կառավարության նկատմամբ, որ վերջինս դադարեցնի միջամտել եկեղեցու ներքին գործերին:վ

Leave a comment