Ինչո՞ւ է Երևանի մանկապարտեզներում թանկացել երկարօրյա խմբերի վարձը. պարզաբանում

Բաժանորդագրվել

Քաղաքապետարանից հայտնել են, թե ինչպես է գոյանում լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի մանկապարտեզներում սեպտեմբերի 1-ից թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները։ Այս մասին հայտնում է Aysor.am–ը։

Կայքը նշում է, որ ծնողները սոցիալական ցանցերի խմբերում բարձրացրել են թանկացման հարցը՝ նշելով, որ դրա պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել։

Այժմ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն 2000 դրամ։

«Լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը գոյանում է վճարներից, մինչդեռ ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները, քանի որ մասնակցությունը կամավոր է։ Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,- կայքին հայտնել են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտին Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ արվեցին, ու դրա շրջանակում «նախադպրոցական ուսուցում» ծրագիրն ավելացվեց 1 մլրդ 700 մլն դրամով։ Այդ գումարով նախատեսվում էր մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-20%-ով։

Leave a comment