Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է ճառագայթային թերապիայի հետևանքների պատճառով. լուսանկար

https://arm.sputniknews.ru/20260929/margarita-simvonjany-virahatvel-e-tsharagajtajin-terapiaji-hetevanqneri-pattsharvov-107431094.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106679294_33:0:1389:1017_1920x0_80_0_0_743af36415b2fb32e229ceeaab3401aa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարգարիտա սիմոնյան, վիրահատություն, քաղցկեղ

մարգարիտա սիմոնյան, վիրահատություն, քաղցկեղ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ դեռ մի քանի տարի պետք է պայքարի կրծքագեղձի քաղցկեղի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վիրահատությունից հետո տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։

46-ամյա հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել են իր համար և հավելել, որ դեռևս հիվանդանոցում է։

Նրա խոսքով` վիրահատությունն անհրաժեշտ է եղել վեց ամիս առաջ արված ճառագայթային թերապիայի կողմնակի հետևանքների պատճառով, որոնք տեսանելի են դարձել վերջին ՊԷՏ/ՀՏ հետազոտության ժամանակ։

Սիմոնյանը դիմել է նաև քաղցկեղի հետ առնչվող կանանց՝ նշելով, որ այդ հետևանքների դեմ պետք է պայքարել և դրանք այդպես թողնել չի կարելի։

«Պատմում եմ, որպեսզի աղջիկները, որոնք անցնում են այն ամենի միջով, ինչի միջով անցնում եմ ես, չանհանգստանան։ Մի՛ անհանգստացեք, աղջիկներ։ Ամեն ինչ հիմա արվում է, փառք Աստծո, Աստծո օգնությամբ։ Աղոթեք և արեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է», – գրել է նա։

Սիմոնյանի մոտ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվել է 2025 թվականի սեպտեմբերի սկզբին, որից հետո նա վիրահատություն է տարել և քիմիաթերապիայի կուրս անցել:

«Անցել եմ ռեմիսիայի»․ Սիմոնյանը մեկնաբանել է հիվանդությունը հաղթահարելու մասին լուրերը

Նա նշել է, որ հիվանդությունը արագ է զարգացել իր մոտ սթրեսի և անհանգստության պատճառով: Սեպտեմբերի սկզբին Սիմոնյանն ասել էր, որ գտնվում է ռեմիսիայի շրջանում. դեռ չորս տարի պետք է պայքարի` «եռակի հորմոնալ թերապիա՝ իր հրաշալի կողմնակի ազդեցություններով»:

Leave a comment