Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա ընդհանուր մակերեսով հողատարածք (PAN.am)

Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա ընդհանուր մակերեսով հողատարածք:

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի։ Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 515 հա մակերեսով հողամասերի աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները:

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը պատրաստվում է դիմել Կադաստրի կոմիտե՝ նշված հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքի գրանցումն ապահովելու համար։

Leave a comment