https://arm.sputniknews.ru/20260929/60-amja-tghamardy-erevanum-khabeutjamb-gumar-e-vercrel-tntesvarvoghneric-na-dzerbakalvats-e-107435416.html
60-ամյա տղամարդը Երևանում խաբեությամբ գումար է վերցրել տնտեսվարողներից. նա ձերբակալված է
60-ամյա տղամարդը Երևանում խաբեությամբ գումար է վերցրել տնտեսվարողներից. նա ձերբակալված է
Sputnik Արմենիա
Տղամարդու անձնական խուզարկությամբ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T13:15+0400
2026-09-29T13:15+0400
2026-09-29T13:15+0400
հհ ոստիկանություն
հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
տղամարդ
կեղծիք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107429698_0:70:1024:646_1920x0_80_0_0_c147c2ed343d666a1c2368eba9968a09.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի տղամարդ Երևանի Արաբկիր վարչական շրջանի 3 խանութում ներկայացել է որպես հրդեհային անվտանգության մասնագետ և ստուգման պատրվակով գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Մյուս խանութում էլ տղամարդը հայտնել էր, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և այնտեղից էլ էր 40 000 դրամ վերցրել։Պարզվել է` նշված արարաքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Նա խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերկաբալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
2026
Լուրեր
am_HY
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Sputnik Արմենիա
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
2026-09-29T13:15+0400
true
PT1M32S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107429698_63:0:972:682_1920x0_80_0_0_b2f1a92eade0b9800be1afe9a1d04aba.jpg.webp
հհ ոստիկանություն, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, տղամարդ, կեղծիք, տեսանյութ, տեսանյութեր, видео
հհ ոստիկանություն, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, տղամարդ, կեղծիք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տղամարդու անձնական խուզարկությամբ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի տղամարդ Երևանի Արաբկիր վարչական շրջանի 3 խանութում ներկայացել է որպես հրդեհային անվտանգության մասնագետ և ստուգման պատրվակով գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ, ներկայացել որպես հրդեհային անվտանգության մասնագետ և իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ կազմել։ Որպես սպասարկման վճար, նա վերցրել էր 40 000 դրամ։ Սեպտեմբերի 20-ին նշված անձը նույն կերպ էր գործել նաև Կոմիտասի պողոտայում գտնվող 2 խանութում։ Խանութներից մեկում նա հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց, բայց խանութի աշխատակիցը պայմանագրի 2-րդ օրինակն էր խնդրել ու մերժվել։ Աշխատակիցը, կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ գումար չէր վճարել»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս խանութում էլ տղամարդը հայտնել էր, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և այնտեղից էլ էր 40 000 դրամ վերցրել։
Պարզվել է` նշված արարաքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Նա խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերկաբալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։