«ՀայաՔվեն» բողոք է հղել ԵՄ հատուկ ներկայացուցչին և այլ բարձրաստիճան դիվանագետների

https://arm.sputniknews.ru/20260929/hajaqven-bvoghvoq-e-hghel-em-hatuk-nerkajacucchin-ev-ajl-bardzrastitshan-divanagetneri-107431751.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1a/78786257_87:0:1223:852_1920x0_80_0_0_8fdb3c05c198417f71f9519d542fd227.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դիմում, բողոք, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, «հայաքվե», մագդալենա գրոնո, արցախ, գանձասարի վանք, հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, հայաստան, մշակույթ

դիմում, բողոք, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, «հայաքվե», մագդալենա գրոնո, արցախ, գանձասարի վանք, հիքմեթ հաջիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, հայաստան, մշակույթ

Բաժանորդագրվել

Նախաձեռնությունը պահանջում է աջակցել, որ միջազգային կառույցներն անարգել մուտք ունենան արցախ՝ հայկական ժառանգության վիճակը գնահատելու և փաստագրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Պետք է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից․ այս մասին նշված է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման դիմում-բողոքներում, որոնք հասցեագրվել են ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների։
Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել է որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։

«Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի»,- նշված է դիմում-բողոքում։

«ՀայաՔվեն» պահանջում է աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով, միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։

Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանը

Դիմում-բողոքներից մեկն էլ հասցեագրվել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի հարցերով ստորաբաժանում։

Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Հաջիևյան «շոուի» միակ պաշտոնական պատասխանը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տվեց։ Միաժամանակ սեպտեմբերի 14-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ՀՀ ԱԳՄԱՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեց Երևանի Մատենադարան, որտեղ նրան ցույց տրվեցին Գանձասարում ներկայացված կրկնօրինակների բնօրինակ ձեռագրերը:

Leave a comment