Իսրայելում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին

Բաժանորդագրվել

Օրեր առաջ էլ 9-ամյա հայ տղայի վրա էին հարձակվել ու պղպեղային սփրեյ ցողել նրա վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Իսրայելում տղամարդը փորձել է միզել Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու կամարակապ պատին։ Այդ մասին X-ի իր էջում հայտնում է իսրայելաբնակ լրագրող Գեղամ Բալյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը մոտենում վանքի պատին և փորձում հոգալ իր կարիքները, սակայն վանքից դուրս է գալիս պահակն ու վռնդում նրան՝ թույլ չտալով պղծել սրբավայրը։

Նշենք, որ օրեր առաջ էլ Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել էին 9-ամյա հայ տղայի վրա և նրա դեմքին պղպեղային սփրեյ ցողել։

Leave a comment