ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։

Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ամբողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

Հիշեցնենք, որ Թիմուր Տուրլովը սեպտեմբերի 26-ին էր ընտրվել էր ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահը:

Leave a comment