Mesabi Metallics ընկերությունը Այովա նահանգում կկառուցի ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր պողպատաձուլական գործարանը: Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
-
«Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ Mesabi Metallics-ը կզբաղվի գեղեցիկ Այովա նահանգում ամերիկյան ողջ պատմության ընթացքում ամենամեծ պողպատաձուլական գործարանի կառուցմամբ», — ասել է Թրամփը։
Ինչու է դա կարևոր. Նախագիծը նախատեսում է ամբողջական ներքին արտադրական շղթա, որտեղ գործարանի համար երկաթի հանքաքարը կարդյունահանվի և կմշակվի բացառապես ԱՄՆ տարածքում:
Մեծ պատկերը. Թրամփը նոր ներդրումը կապել է իր վարած մաքսային քաղաքականության հետ։
-
«Այժմ բոլորը գործարաններ են կառուցում մեր երկրում, որովհետև հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն մաքսատուրքեր վճարել», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տունը շարունակում է առաջ մղել տեղական արտադրության խթանման և ներմուծման մաքսատուրքերով արտասահմանյան ընկերություններին ԱՄՆ-ում ներդրումներ անելուն պարտադրելու քաղաքականությունը: