ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների հետ առանձին-առնձին քննարկել են հակամարտության դադարեցումը

Բաժանորդագրվել

Քննարկումների մանրամասները չեն ներկայացվում, չի նշվում նաև հետագա բանակցությունների ձևաչափը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդ երկրների հետ առանձին քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ուղիները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների ներկայացուցիչներին։

Աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ հետագա բանակցությունների ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի Իրանի կողմից նախորդ շաբաթ ԱՄՆ-ին ներկայացրած յոթօրյա ծրագրում շտկումներ անելուն։

Քննարկումների մանրամասները, ինչպես նաև հաջորդ բանակցությունների անցկացման ժամկետը և ձևաչափը չեն հրապարակվել։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների վերացման դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այս առաջարկը։

Հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որը կոչված է սկսելու խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը: Սակայն երեք շաբաթ անց սկսվեց էսկալացիայի նոր փուլ. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի առևտրային նավերի գնդակոծման մեջ, որից հետո կողմերը վերսկսեցին հարվածների փոխանակումը: Ներկայումս Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցում չի իրականացվում։

Leave a comment