https://arm.sputniknews.ru/20260929/trampy-herqel-e-irani-dem-patzhamijvocnery-meghmelu-patrastakamutjan-masin-lurery-107424377.html
Թրամփը հերքել Է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պատրաստակամության մասին լուրերը
Թրամփը հերքել Է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պատրաստակամության մասին լուրերը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է իրանական որոշ ավիաչվերթերի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես հանելու հնարավորությունը: 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T09:02+0400
2026-09-29T09:02+0400
2026-09-29T09:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
պատժամիջոցներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_0:0:3062:1722_1920x0_80_0_0_4bbe4c3b4eb435b532b4336677c1aca6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և ակտիվների ապասառեցում՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց:Սեպտեմբերի 28-ինմի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, ներառյալ Axios պորտալը և CNN հեռուստաալիքը, հայտնել են, որ Թրամփը, իբր, պատրաստ է գնալ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացմանը և ապասառեցնել Թեհրանի արգելափակված միջոցները միջուկային գործարքում առաջընթացի դեպքում: Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի և Իրաքի միջև շիա ուխտավորներին տեղափոխող ավիաչվերթերը ժամանակավորապես պատժամիջոցների տակից հանելու հնարավորությունը:Հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որը կոչված է սկսելու խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը: Սակայն երեք շաբաթ անց սկսվեց էսկալացիայի նոր փուլ. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի առևտրային նավերի գնդակոծման մեջ, որից հետո կողմերը վերսկսեցին հարվածների փոխանակումը: Ներկայումս Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցում չի իրականացվում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172670_331:0:3062:2048_1920x0_80_0_0_3f98e226bc7d9e788949e0435bacc348.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, պատժամիջոցներ
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է իրանական որոշ ավիաչվերթերի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես հանելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և ակտիվների ապասառեցում՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց:
«Axios պորտալը քիչ առաջ նյութ է հրապարակել այն մասին, որ Թրամփն Իրանին առաջարկել է պատժամիջոցների թուլացում և միջոցների ապասառեցում։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել: Axios-ի հոդվածը, ինչպես և մյուսների մեծ մասը, կեղծ է: Նրանք պետք է անհապաղ հետ կանչեն այս կեղծ հոդվածը»,- գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Սեպտեմբերի 28-ինմի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, ներառյալ Axios պորտալը և CNN հեռուստաալիքը, հայտնել են, որ Թրամփը, իբր, պատրաստ է գնալ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացմանը և ապասառեցնել Թեհրանի արգելափակված միջոցները միջուկային գործարքում առաջընթացի դեպքում: Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի և Իրաքի միջև շիա ուխտավորներին տեղափոխող ավիաչվերթերը ժամանակավորապես պատժամիջոցների տակից հանելու հնարավորությունը:
Հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որը կոչված է սկսելու խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը: Սակայն երեք շաբաթ անց սկսվեց էսկալացիայի նոր փուլ. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի առևտրային նավերի գնդակոծման մեջ, որից հետո կողմերը վերսկսեցին հարվածների փոխանակումը: Ներկայումս Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցում չի իրականացվում։