https://arm.sputniknews.ru/20260929/tigranasheni-taratsqy-adrbejanakan-khsh-in-handznelu-masin-kan-pastatghter-parzabanum-107413529.html
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Sputnik Արմենիա
Նախկին խորհրդային անկլավների խնդիրը վերջին շրջանում դարձել է ներքաղաքական օրակարգի կենտրոնական հարց։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T08:55+0400
2026-09-29T08:55+0400
2026-09-29T08:55+0400
տիգրանաշեն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահմանազատում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/09/26047284_0:0:1600:900_1920x0_80_0_0_434ceea290b54411d547f88ddcea055d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական կամ ադրբեջանական կողմերը պաշտոնական փաստաթուղթ ունե՞ն նախկին ադրբեջանական անկլավի տարածքը Հայկական ԽՍՀ-ի կողմից հանձնելու մասին:Բացի այդ, Sputnik Արմենիան հարցրել է՝ արդյոք նախատեսվում է սահմանի հետագա սահմանազատման ժամանակ օգտագործել ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվել էր Տավուշի հատվածում։Այս հարցերին ուղիղ պատասխան փոխվարչապետի գրասենյակը չի տվել՝ հղում կատարելով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ Սույն փաստաթուղթը նախատեսում է, որ օգտագործվում են «բոլոր քարտեզագրական, ինչպես նաև նորմատիվ-իրավական և այլ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր»։Փոխվարչապետի գրասենյակը նաև նշել է, որ հանձնաժողովների գործունեությունը լուսաբանվում է համաձայն համատեղ նիստերի և աշխատանքային հանդիպումների անցկացման կանոնակարգի:Մհեր Գրիգորյանի գրասենյակից հիշեցրել են, որ հանձնաժողովներում ընդգրկված պաշտոնատար անձինք նիստերի և աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին հղում կատարելիս կարող են վերարտադրել բացառապես ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրությունների բովանդակությունը:Այսպիսով, Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելը հաստատող պաշտոնական փաստաթղթի առկայության հարցը մնացել է առանց ուղիղ պատասխանի: Փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցրել նաև, թե հատկապես որ քարտեզներն է նախատեսվում օգտագործել հետագա սահմանազատման ժամանակ:Տիգրանաշենի հարցը բազմիցս բարձրացվել է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ նախկին անկլավի տարածքը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, ինչպես նաև այդ բնակավայրը նշելու համար նա օգտագործել է ադրբեջանական տեղանունը:Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի. այդ հատվածով է անցնում Երևանը և Հայաստանի հյուսիսային շրջանները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին կապող մայրուղին: Նշված ճանապարհն օգտագործվում է նաև Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար։
տիգրանաշեն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/09/26047284_86:0:1507:1066_1920x0_80_0_0_8c9b90dfbed72f6ae913c428350d0196.jpg.webp
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատում
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատում
Նախկին խորհրդային անկլավների խնդիրը վերջին շրջանում դարձել է ներքաղաքական օրակարգի կենտրոնական հարց։
Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական կամ ադրբեջանական կողմերը պաշտոնական փաստաթուղթ ունե՞ն նախկին ադրբեջանական անկլավի տարածքը Հայկական ԽՍՀ-ի կողմից հանձնելու մասին:
Բացի այդ, Sputnik Արմենիան հարցրել է՝ արդյոք նախատեսվում է սահմանի հետագա սահմանազատման ժամանակ օգտագործել ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվել էր Տավուշի հատվածում։
Այս հարցերին ուղիղ պատասխան փոխվարչապետի գրասենյակը չի տվել՝ հղում կատարելով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ Սույն փաստաթուղթը նախատեսում է, որ օգտագործվում են «բոլոր քարտեզագրական, ինչպես նաև նորմատիվ-իրավական և այլ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր»։
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան», – հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:
Փոխվարչապետի գրասենյակը նաև նշել է, որ հանձնաժողովների գործունեությունը լուսաբանվում է համաձայն համատեղ նիստերի և աշխատանքային հանդիպումների անցկացման կանոնակարգի:
Մհեր Գրիգորյանի գրասենյակից հիշեցրել են, որ հանձնաժողովներում ընդգրկված պաշտոնատար անձինք նիստերի և աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին հղում կատարելիս կարող են վերարտադրել բացառապես ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրությունների բովանդակությունը:
«Նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,-նշել են մամուլի ծառայությունում:
Այսպիսով, Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելը հաստատող պաշտոնական փաստաթղթի առկայության հարցը մնացել է առանց ուղիղ պատասխանի: Փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցրել նաև, թե հատկապես որ քարտեզներն է նախատեսվում օգտագործել հետագա սահմանազատման ժամանակ:
Տիգրանաշենի հարցը բազմիցս բարձրացվել է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ նախկին անկլավի տարածքը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, ինչպես նաև այդ բնակավայրը նշելու համար նա օգտագործել է ադրբեջանական տեղանունը:
Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի. այդ հատվածով է անցնում Երևանը և Հայաստանի հյուսիսային շրջանները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին կապող մայրուղին: Նշված ճանապարհն օգտագործվում է նաև Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար։