Iraqi Airways ավիաընկերությունը վերսկսել է Նաջաֆ ալ-Աշրաֆի օդանավակայանից դեպի Իրանի օդանավակայաններ չվերթները։ Ինչպես փոխանցում է Al Jazeera-ը, այս մասին հայտնել է Իրաքի պետական լրատվական գործակալությունը։
Չվերթները դադարեցվել էին ուրբաթ՝ ԱՄՆ-ի կողմից իրանական ավիաընկերությունների հետ համագործակցող ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո։
Այդ որոշման հետևանքով Բաղդադի, Նաջաֆի, Էրբիլի և Սուլեյմանիայի օդանավակայանները դադարեցրել էին դեպի Իրան և Իրանից բոլոր չվերթները։
Կիրակի օրը Նաջաֆում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա էին անցկացրել չվերթների կասեցման դեմ։