Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին

https://arm.sputniknews.ru/20260928/rusastanum-yntrutjunnerin-mijamtelu-pvordzery-dzakhvoghvel-en-putin-107422291.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Одолеть Россию и запугать россиян невозможно, заявил Путин

Sputnik Արմենիա

Одолеть Россию и запугать россиян невозможно, заявил Путин

2026-09-28T23:36+0400

true

PT0M38S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107420602_257:0:1217:720_1920x0_80_0_0_5ca973fe22a5eeb54bb01b6dc87b50cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ՌԴ նախագահը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և փնտրել հավասարակշռված լուծումներ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի անցած ընտրություններին միջամտելու և ընտրարշավը տապալելու փորձերը ձախողվել են։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիներին վախեցնելն ու Ռուսաստանին հաղթելն անհնար է։

Այս մասին Պուտինը հայտարարել է Կրեմլում՝ ընտրությունների արդյունքներով Պետդումա անցած քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Ընտրարշավը տապալելու, մեր ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը լիովին ձախողվել են»,-ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ միջամտության փորձեր են եղել, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավմամբ։ Սակայն, ինչպես նշել է պետության ղեկավարը, ռուսաստանցիները «պաշտպանել են իր ապագան ինքնուրույն որոշելու` Ռուսաստանի ժողովրդի ինքնիշխան իրավունքը»։

Մեկնաբանելով ընտրողների մասնակցությունը՝ Պուտինը հայտարարել է, որ տեղամասերում իր տեսած հերթերը ևս մեկ անգամ համոզել են իրեն, որ քաղաքացիները հասկանում են, թե ինչ է տեղի ունենում երկրի շուրջ։

«Մեր մարդիկ ամուր են, քաջ, գրագետ, բոլորը հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի շուրջ։ Եվ պարզ դարձավ, որ նման մարդկանց վախեցնել չի հաջողվի։ Եվ նման մարդկանց ու նման երկրին հաղթելն անհնար է, ուստի հաղթանակը, անկասկած, մերն է լինելու»,-ասել է նա։

Պուտինը նաև հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մարտական գործողություններին մասնակցող զինծառայողներին ցուցաբերվող աջակցությունը։

«Ժողովուրդն աջակցեց Ռուսաստանի համար մարտնչող հերոսներին, և ընտրությունները ևս մեկ անգամ հաստատեցին դա»,-նշել է նախագահը։

Դիմելով խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ Պուտինը նրանց կոչ է արել համատեղ աշխատել իշխանության բոլոր մակարդակներում և հավասարակշռված լուծումներ փնտրել։

«Գլխավորը՝ և՛ Պետդումայում, և՛ իշխանության մյուս բոլոր մակարդակներում աշխատեք միասին՝ երկրի մարդկանց առջև ընդհանուր ահռելի պատասխանատվության գիտակցմամբ։ Մասնագիտական երկխոսության մեջ գտեք օպտիմալ, հավասարակշռված լուծումներ, անձնվիրաբար ծառայեք Հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին»,-ասել է նա։

Իններորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Խորհրդարանի ստորին պալատի նոր կազմում են «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Նոր մարդիկ» (Новые люди) և «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Հայրենիք» (Родина) կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրված թեկնածու։

Հանդիպմանը Պուտինն անդրադարձել է նաև տնտեսական հարցերին։ Մասնավորապես, նա հայտնել է, որ կառավարությանը հանձնարարել է մշակել ռուսաստանցի հացահատիկ արտադրողներին աջակցելու միջոցառումներ, այդ թվում՝ պահուստի համար հացահատիկ գնման հարցը։ Նախագահի խոսքով՝ այս թեման ինքը մտադիր է առանձին քննարկել ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։

Leave a comment