Յարոսլավլի մոտ հրատեխնիկայի արտադրամասի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10–ի

Բաժանորդագրվել

Ի սկզբանե հաղորդվում էր 5 զոհի և ոտքի վնասվածք ստացած 1 տուժածի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Յարոսլավլի մարզում ճայթուկների արտադրության ձեռնարկությունում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի պահին արտադրամասում եղել է 15 մարդ։ 1 տուժած հոսպիտալացվել է, ևս 4 աշխատակցի ճակատագիրը մնում է անհայտ։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

Հիշեվնենք` հրդեհը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի սկզբանե հաղորդվում էր հինգ զոհի և ոտքի վնասվածք ստացած 1 տուժածի մասին։

Նախնական վարկածով՝ բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրալարերի կարճ միացումը։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

Leave a comment