Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին․ Գևորգյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրում է․

«ԵԽԽՎ-ԻՑ ՈՒՂԻՂ ԵՎ ԾԱՆՐ ԱՊՏԱԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները ՉԵՆ եղել հավասար և արդար։

ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել.

-Իշխող ուժը բացահայտ օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները,

-Շահագործել է հանրային ենթակառուցվածքները,

-Գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։

Զեկույցում ուղիղ նշվում է՝ սա զգալիորեն խաթարել է քարոզարշավը և զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առաջ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցները ծառայեցրել է սեփական աթոռը պահելուն։

Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին»։

Leave a comment