Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի և Ինտերպոլին դիմելու աբսուրդի մասին

https://arm.sputniknews.ru/20260928/kheghkatakutjun-e-qvortvoshjany-adrbejanakan-vandalizmi-ev-interpvolin-dimelu-absurdi-masin-107407083.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107406758_272:0:1712:1080_1920x0_80_0_0_6d4feaafed2efad2f6dfdddfe5eb8cce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

րաֆֆի քորթոշյան, հայաստան, արցախ, ադրբեջան, տեսանյութ, տեսանյութեր, видео

րաֆֆի քորթոշյան, հայաստան, արցախ, ադրբեջան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրենը կարծում է, որ միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցն օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար:

Ադրբեջանը տարեկան 100 սուտ է հորինում, բայց մեկ գիտական հոդվածը համարժեք է դրանց բոլորին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» (ՀՃՈւ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ​​ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջան։

«Ամենակարևոր արժեքը մարդն է, և եթե Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները միջազգայնորեն չեն պատժվում, էլ ի՞նչ խոսենք քարերի ու հուշարձանների ոչնչացման մասին»,- Քորթոշյանն այսպես է գնահատում Ադրբեջանի որդեգրած պետական վանդալիզմի քաղաքականությունն ու միջազգային հանրության անպատժելիության մթնոլորտը:

Անդրադառնալով Բաքվի՝ Ինտերպոլին ուղղված հայտին, որով Դադիվանքից փրկված խաչքարերն ու որմնանկարները ներկայացվում են որպես «գողացված», Քորթոշյանն ընդգծում է, որ կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածով խստիվ արգելվում է միջամտել քաղաքական, ռազմական, ռասայական կամ կրոնական հարցերին։

«Միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցը պարզապես օգտագործվում է աշխարհաքաղաքական ճնշումների համար: Գողացված արժեք չի կարող կոչվել այն մշակութային ժառանգությունը, որը դու ինքդ չես հարգում ու ոչնչացնում ես, իսկ մյուս կողմը պատերազմական գոտուց դուրս է բերել պղծումից ու ավերումից փրկելու համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային նորմերին», – պարզաբանում է Քորթոշյանը։

Խոսելով հայկական եկեղեցիներն «աղվանական» որակելու և հայերեն արձանագրությունները «հետագա հայկականացման նպատակով թողնված» ներկայացնելու ադրբեջանական թեզերի մասին՝ ՀՃՈւ փոխտնօրենը նշեց, որ դրանք զուրկ են որևէ գիտական հենքից։

«Դա պարզապես խեղկատակություն է։ Ստացվում է՝ ըստ իրենց, հայերը 7-րդ կամ 8-րդ դարից կանխատեսել են, թե դարեր անց Միջին Ասիայից թուրքեր են գալու, ու հատուկ արձանագրություններ են թողել, որ հետագայում փաստեր ունենան»։

«Ադրբեջանը կարող է օրական 3 սուտ հորինել, բայց մեր մասնագիտական ու իրավական դաշտում կատարված մեկ լուրջ գիտական աշխատանքը կամ հոդվածը համարժեք է դրանց բոլորին։ Մեր առաջնահերթ խնդիրն է շարունակել ներկայացնել իրականությունը, որպեսզի Արցախի հուշարձանները տարիներ անց չմնան միայն արխիվային լուսանկարներում»,- եզրափակում է Քորթոշյանը։

Փորձագետը հատուկ ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, որը միակ հարևանն է, որ պետական մակարդակով պահպանում, վերականգնում ու հանրահռչակում է հայկական հուշարձանները՝ հրավիրելով հայ մասնագետների և ընդգծելով դրանց հայկական պատկանելությունը:

Leave a comment