Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Չոռնոգորիային

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Չոռնոգորիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Չեռնոգորիայի ընտրանուն և պարտվեց 2։3 հաշվով։ 

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվել է Հայաստանի հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանի ինքնագոլի արդյունքում։ 34-րդ րոպեին Արթուր Սերոբյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն չորս րոպե անց Նիկոլա Կրստովիչը կրկին առաջ է մղել հյուրերին։

Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը վերականգնել է հավասարությունը։ 89-րդ րոպեին Ալեքսա Լատկովիչը խփել է Չեռնոգորիայի հաղթական գոլը։

Leave a comment