https://arm.sputniknews.ru/20260928/uzhegh-hajastany-chi-merzhi-qp-i-berats-ajn-nakhagtsery-vorvonq-kbarelaven-qaghaqacineri-kjanqy–107406618.html
«Ուժեղ Հայաստանը» չի մերժի ՔՊ-ի բերած այն նախագծերը, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը
«Ուժեղ Հայաստանը» չի մերժի ՔՊ-ի բերած այն նախագծերը, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան։ «Աբովյան… 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T21:32+0400
2026-09-28T21:32+0400
2026-09-28T21:32+0400
տեսանյութեր
արեգա հովսեփյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107408716_0:0:1921:1080_1920x0_80_0_0_bc7c2a7de5a2ad7d04bb0ea008bdb390.png.webp
«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։Պատգամավորի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպիսին է իրենց վերաբերմունքը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ, քաղաքացիների առօրյա կյանքն ու սոցիալական վիճակը առաջնային են: «Եթե խտացնենք գույները, օրինակ՝ օրենքի նախագիծ բերեն թոշակների կրկնակի բարձրացման մասին, բերում է ՔՊ-ական մի վառ ներկայացուցիչ. մենք դրան դե՞մ ենք քվեարկում, թե՞ կողմ: Ո՞վ է տուժում դրանից՝ ի վերջո հայ ժողովուրդը: Որովհետև էն տատիկը, որն իր գազի, լույսի, դեղորայքի գներն է տեսնում, իր համար իր առօրյա կյանքը շատ կարևոր է: Հետևաբար, ես անտրամաբանական կհամարեմ հայ ժողովրդի առօրյան իրապես լավացնող որևէ նախաձեռնության դեմ քվեարկելը»,- ընդգծում է Հովսեփյանը: Որպես նման մոտեցման օրինակ պատգամավորը հիշատակել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի քվեարկությունը, որին ընդդիմադիր խմբակցությունը կողմ է քվեարկել։Հովսեփյանն անդրադառնում է նաև ընտրողներին հիասթափեցնելու մտավախությանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են մտահոգվել, որ որոշ որոշումներ իրենց ընտրողների կողմից բացասաբար կընդունվեն, սակայն առաջնորդի կարևոր դերերից մեկը նաև անհրաժեշտության դեպքում ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու կարողությունն է։«Ես այդ մտավախությունը ունեմ, կարծում եմ՝ մեր թիմում շատերը կունենան այդ մտավախությունը, որ հանկարծ մեզ ընտրողներին չհիասթափեցնենք։ Բայց, գիտեք, ինչ եմ նաև մտածում, առաջնորդի դերակատարման մեջ կարևոր է, որ նա կարողանա ընդունել ոչ պոպուլյար որոշումներ»,- ասել է պատգամավորը։Մանրամասները՝ տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107408716_222:0:1662:1080_1920x0_80_0_0_31f0cbd8fe025f2e90b1a3c2a265ed57.png.webp
տեսանյութեր, արեգա հովսեփյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
տեսանյութեր, արեգա հովսեփյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, видео
«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Պատգամավորի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպիսին է իրենց վերաբերմունքը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ, քաղաքացիների առօրյա կյանքն ու սոցիալական վիճակը առաջնային են:
«Եթե խտացնենք գույները, օրինակ՝ օրենքի նախագիծ բերեն թոշակների կրկնակի բարձրացման մասին, բերում է ՔՊ-ական մի վառ ներկայացուցիչ. մենք դրան դե՞մ ենք քվեարկում, թե՞ կողմ: Ո՞վ է տուժում դրանից՝ ի վերջո հայ ժողովուրդը: Որովհետև էն տատիկը, որն իր գազի, լույսի, դեղորայքի գներն է տեսնում, իր համար իր առօրյա կյանքը շատ կարևոր է: Հետևաբար, ես անտրամաբանական կհամարեմ հայ ժողովրդի առօրյան իրապես լավացնող որևէ նախաձեռնության դեմ քվեարկելը»,- ընդգծում է Հովսեփյանը:
Որպես նման մոտեցման օրինակ պատգամավորը հիշատակել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի քվեարկությունը, որին ընդդիմադիր խմբակցությունը կողմ է քվեարկել։
«Իհարկե, քննադատեցինք նաև, որովհետև նույն Ինդոնեզիայի հետ 20 անգամ մեր առևտրաշրջանառությունը նվազել էր: Այն դեպքում, որ Ինդոնեզիան ունի հսկայական շուկա։ Եվ երբ մենք խոսում էինք դիվերսիֆիկացիայից, տնտեսական, քաղաքական և այլ հարց էինք բարձրացնումԱզգային ժողովում՝ բա ինչո՞ւ է իջել 20 անգամ: Բայց, այնուամենայնիվ, մենք կողմ քվեարկեցինք, որովհետև մտածում ենք, որ դա դրական երևույթ է, և ինչո՞ւ չէ, թող մեր առևտուրը, տնտեսությունը դիվերսիֆիկացվի»,- ասաց նա։
Հովսեփյանն անդրադառնում է նաև ընտրողներին հիասթափեցնելու մտավախությանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են մտահոգվել, որ որոշ որոշումներ իրենց ընտրողների կողմից բացասաբար կընդունվեն, սակայն առաջնորդի կարևոր դերերից մեկը նաև անհրաժեշտության դեպքում ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու կարողությունն է։
«Ես այդ մտավախությունը ունեմ, կարծում եմ՝ մեր թիմում շատերը կունենան այդ մտավախությունը, որ հանկարծ մեզ ընտրողներին չհիասթափեցնենք։ Բայց, գիտեք, ինչ եմ նաև մտածում, առաջնորդի դերակատարման մեջ կարևոր է, որ նա կարողանա ընդունել ոչ պոպուլյար որոշումներ»,- ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։