Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ փոխվարչապետի գրասենյակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին օրերին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը


ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին օրերին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։


Փոխվարչապետի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ որոշ տեղեկատվական ռեսուրսներում տարածվող հրապարակումները, թե սահմանագծման գործընթացի արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում, չեն համապատասխանում իրականությանը։


«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը», – հայտնել են գրասենյակից։


Արդեն երկու օր շրջանառվող լուրը, իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:


 


Leave a comment