Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը

Քաղաքականություն

28.09.2026 | 18:39

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը, կապերի խորացման հնարավորությունները և Հայաստան–Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։

ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ:

Քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը եւ կապերի խորացմանն առնչվող թեմաները։

ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների»։

 

Leave a comment