Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ժամանցային համերգին, նշելով.
«Հ1-ի երեկվա խայտառակությունը ուներ միայն մեկ նպատակ, ստուգել ինչքան է բթացել հասարակության զգացումը այս թեմային:
Արժի՞ արդյոք ապրիլի 24-ին սալյուտ խփել հրապարակում, թե «տխմար» հասարակությունը դեռ պատրաստ չի թուրքերին աղ ու հացով դիմավորելու:
Դա էին ստուգում:
Թե չէ սխալմամբ էր, չէինք հասկանում, ոնց Թաթային դրեցինք և այլ, ռուսի ասած «разговор в пользу бедных»…
Հ.Գ. Հ1-ի Գործադի տնօրենն ու ծրագրերի տնօրենը լավ կանեն գնան Եռաբլուր ու ամեն գերեզմանի մոտ ծնկաչոք ներողութւոն խնդրեն:
Գերեզման առ գերեզման»: