Ոմանք մեզ բնորոշում են որպես աշխարհի չորրորդ գերտերություն․ Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից հայտարարություն է տարածվել։

«Նախկինում Իրանի հարավում երկու ծովերը թշնամական ուժերի համար ասպարեզ էին։ Սակայն այսօր, Հորմուզի նեղուցի քաջարի մարտիկների և պաշտպանների հասցրած ցավոտ հարվածների պատճառով, նրանք չեն համարձակվում դուրս գալ Արաբական ծովի սահմաններից։ Ամեն անգամ, երբ նրանք դիմել են այդ քայլին, վնաս են հասցրել իրենց իսկ։ Եվ մոտ է այն օրը, երբ Արաբական ծովը նույնպես կազատագրվի նրանցից»,- ասել է նա։

Խամենեիի խոսքով՝ այսօր ոմանք «մեզ բնորոշում են որպես աշխարհի չորրորդ գերտերություն»։

«Իհարկե, նրանք դա ասում են՝ հիմնվելով աշխարհիկ հաշվարկների վրա։ Սակայն աստվածային հաշվարկներով՝ մենք համարվում ենք աշխարհի գլխավոր տերությունը»,- ընդգծել է նա։

Leave a comment