Իրանը թռիչքների սահմանափակման հարցով բողոք է հայտնել ICAO–ին

https://arm.sputniknews.ru/20260928/irany-trichqneri-sahmanapakman-harcvov-bvoghvoq-e-hajtnel-icaoin-107394748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/19/98086190_375:0:1500:844_1920x0_80_0_0_9916e06a7ff4e162665826d19917111e.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թռիչք, չվերթ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թռիչք, չվերթ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ իրանական ավիաընկերությունները սեպտեմբերի 23-ից չեն կարողանա թռիչքներ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանն իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված ամերիկյան սահմանափակումների հարցով բողոք է հայտնել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը սպառնացել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերությունները այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, ցամաքում նրանց ծառայություններ չեն մատուցի պատժամիջոցների պատճառով։

«Օրինական իրավունքները պաշտպանելու և ԱՄՆ-ի սահմանած անօրինական սահմանափակումներին հակազդելու համար պատրաստվել և ICAO-ին է ներկայացվել Իրանի բողոքը», – IRNA գործակալությանն ասել է Շիրուդին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment