Վեհափառի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ «գործը» քննող դատավորը` Գևորգ Մանուկյանը, կկանգնի ԲԴԽ-ի առջև։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից։

ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով, դեռևս պաշտոնապես հայտնի չէ։ ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։

Leave a comment