Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները

Քաղաքականություն

28.09.2026 | 14:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, փոխանցում է Meduza-ն։

«Դուք պետք է թուլացնեք տեմպերը  նավթավերամշակման գործարանների հետ կապված»,- Զելենսկիին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը պատասխանել է. «Հնարավոր է՝ հենց այդպես էլ անենք»։

Սպիտակ տան ղեկավարն աշխարհում դիզելային վառելիքի գների աճը կապում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ։ Նախկինում նա կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Սեպտեմբերի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձաբար համաձայնության են եկել դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։

Սակայն ո՛չ Կիևը, ո՛չ էլ Մոսկվան էներգետիկ հրադադարի պատրաստակամություն չեն հայտնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment