Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել

Հասարակություն

28.09.2026 | 13:20

Քրեական ոստիկանները Գեղարքունիքի մարզի երեք բնակչի ձերբակալել են Հովք գյուղում հատուկ տեխնիկայով հողի շերտը հեռացնելու և ավելի քան 300 մետր երկաթե խողովակ հանելու կասկածանքով։ Նշվում է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

«Քրեական ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ Հովք գյուղում հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս։

Տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվել է հսկողության տակ։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

 

Leave a comment