Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

(28.09-03.10.2026թ.)

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3- ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`       32.5°C (2022թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան`            3.7°C (1969թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան`      18.3°C

Leave a comment