ԱԹՍ–ի հարձակումից հետո Բրյանսկի մերձակայքում կամուրջ է փլուզվել

Բաժանորդագրվել

Ունեչսկի շրջանում հարձակման հետևանքով 18 դատարկ բաց բեռնատար վագոններ են ռելսերից դուրս ընկել, ոչ ոք չի տուժել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո Բրյանսկի մարզում կամուրջ է փլուզվել, 10 վագոն և 18 բաց բեռնատար վագոններեր դուրս են եկել գծերից։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

«Դյատկովո-Լյուդինովո հատվածում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը, 10 վագոն դուրս է եկել գծերից: Տուժածներ չկան», – գրել է Կովալչուկը Max–ում:

Նա հավելել է, որ Ունեչսկի շրջանում հարձակման հետևանքով 18 դատարկ բաց բեռնատար վագոններներ են ռելսերից դուրս ընկել, ոչ ոք չի տուժել։ Ընդգծվում է, որ Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննությունից հետո վերականգնողական աշխատանքներ կսկսվեն։

Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտնել է, որ երկաթուղային գծերի վնասմամբ ևս մեկ հարձակում է տեղի է ունեցել Նավլինսկի շրջանում, գնացքների շարժը չի խաթարվել, տուժածներ չկան։

Leave a comment