ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում

Սեպտեմբերի 27-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Արմավիրի Ֆերիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 93 հոգի (57.06%), Լոռի՝ Թումանյան համայնքում՝ 2517 (59.96%), Լերմոնտովո համայնք՝ 216 (35.29%), Կոտայքի Արզնի համայնք՝ 894 (45.20%)։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ: Քվեարկությանը մասնակցել է 216 մարդ, Չախալյանը ստացել է 202 ձայն:

 

Թումանյանի համայնքապետի պաշտոնում վերընտրվել է Սուրեն Թումանյանը (95.1% կամ 2390 ձայն)։ Մասնակցել է 2520 ընտրող։

Լոռու մարզ, Դսեղ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 96.6%՝

կողմ 994,Դեմ 35

Լոռու մարզ, Ահնիձոր բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր»՝

կողմ 83,Դեմ 4

Լոռու մարզ, Լորուտ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 91.01%՝

կողմ 162, դեմ 16, անվավեր 1

Լոռու մարզ, Քարինջ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 96.3%՝

կողմ 207, դեմ 8

Լոռու մարզ, Շամուտ բնակավայր

«Քաղաքացիական պայմանագիր» 98.35%՝

կողմ 118, դեմ 2,անվավեր 1

Լոռու մարզ, Մարց բնակավայր

164 մասնակցից՝

«Քաղաքացիական պայմանագիր» 99.39%՝

կողմ 162 դեմ 1, անվավեր 1

Leave a comment