Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում ու Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո, ինչպես նաև 30-ի ցերեկն առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում նույնպես սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 28-30-ն օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում դրա արագությունը կհասնի 17-20 մ/վ-ի։
Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-ին, ինչպես նաև հոկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ կդիտվեն կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամին կուժգնանա՝ հասնելով 16-19 մ/վ արագության։
Սեպտեմբերի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27․․․+29 աստիճան, իսկ սեպտեմբերի 29-ին՝ +23․․․+25: