ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ թույլ չի տա կրկնել Խրուշչովի սխալները

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում բնակվող նախկին մոդել Քսենիա Մաքսիմովայի դեմ՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար։

– Անվտանգության ծառայությունը կշարունակի պայքարել Լոնդոնի այն ջանքերի դեմ, որոնք ուղղված են ռուսաստանցի արտագաղթյալներին Ռուսաստանի Դաշնության դեմ ահաբեկչական գործունեության մեջ ներքաշելուն;

– Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Մեծ Բրիտանիան ակտիվացրել է արտերկրում այսպես կոչված ռուսական ընդդիմությունը համախմբելուն ուղղված ջանքերը;

– ԱԴԾ-ն երկրից հեռացած և Կիեւի կողմն անցնելու պատրաստակամություն հայտնող ռուսաստանցիներին որակել է որպես «վլասովականներ 2.0»;

– Արտերկրում գործող՝ այսպես կոչված ռուսական ընդդիմությունը ներկայացնող խմբերը վերահսկվում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից;

– Լոնդոնը ձգտում է ստեղծել այնպիսի տպավորություն, թե ռուսական արտագաղթյալների շրջանում ձևավորվում է այլընտրանք, որն ի վիճակի է փոխարինել Ռուսաստանի իշխանությանը;

– ԱԴԾ-ն հայտարարել է, որ տեղյակ է բոլոր այն արտագաղթյալների ինքնության մասին, ովքեր իրենց ճակատագիրը կապել են Լոնդոնի հետ և ցանկանում են Ռուսաստանի պարտությունը․

– Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ թույլ չի տա կրկնել Խրուշչովի սխալները՝ կապված բանդերականների համաներման հետ։

Leave a comment